Լավրովը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 7-8-ը Կատարում ընթացող Դոհայի 22-րդ ֆորումի շրջանակում։ Ինչպես և սպասվում էր, դեկտեմբերի 7-ին Դոհայում տեղի կունենա նաև Աստանայի ձևաչափին մասնակցող երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) արտգործնախարարների հանդիպումը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով: