24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինիս հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 24-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Անուշ Գ․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։