Չենք կարող խոսել չեմպիոնական մրցավազքի մասին․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման արդյունքները։ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
«Մենք միավոր ենք վաստակել։ Մենք լավ պայքարեցինք ու երկու անգամ քամբեք արեցինք։ Սա համբերատար լինելու մրցաշրջան է: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը վերջին մեկ ամսում։ Մենք փորձեցինք։ Պետք է արժանին մատուցել մրցակցին։
Չենք կարող խոսել չեմպիոնական մրցավազքի մասին, երբ չորս հանդիպում անընդմեջ պարտվում ենք և ոչ-ոքի ենք խաղում։ Մենք կփորձենք ապահովել, որ ֆուտբոլիստները վերականգնվեն։ Կտեսնենք՝ ինչ կլինի վերջին ամսվա ընթացքում:
Ես իսկապես ուրախ եմ ֆուտբոլիստների համար. նրանք պայքարեցին և արեցին իրենց առավելագույնը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Գվարդիոլային BBC-ն։