Զելենսկին հանդիպել է Թրամփի և Մակրոնի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն ավարտվել է՝ առանց եզրափակիչ հայտարարության․ այն տևել է ընդամենը 20 րոպե։
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպումը եղել է հապճեպ կազմակերպված․ դրա մասին պայմանավորվածությունը փաստացի ձեռք է բերվել մեկնարկից առաջ։