Ամանորը Գոհար Հարությունյանի մեծ, ավանդական ընտանիքում (լուսանկարներ)
Չկա թերևս մեկը, ով կասի, որ չի սիրում Ամանորը, չի ուրախանում եղևնին զարդարելիս ու երազանք պահելիս: Տոնի զգացումն առավել լիարժեք է, երբ տանը երեխաներ կան, մանկան ճիչ, երբ ծնողներն ամեն ինչ անում են երեխաներիª ամանորյա հրաշքի սպասումն արդարացնելու համար: Այս մասին գրում է ESem.am-ը: Նախատոնական օրերին «Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանի տուն մեր այցելությունը պատահական չէր: Բացի այն, որ Գոհարը երիտասարդ, բազմազավակ միակ գեղեցկուհին է, նաև հունվարի -ինª Շնորհակալություն հայտնելու միջազգային օրն է ծնվել նրա որդինª Մենուան, ով հենց այդ օրը կտոնի իր մեկամյակը: Ով ով, բայց Գոհարը Աստծուն շնորհակալություն հայտնելու բազմաթիվ առիթներ հաստատ ունի :)
Գոհարը մեզ ընդունեց «Վահագնի» թաղամասում գտնվող իրենց գեղեցիկ ու շքեղ առանձնատանը: Կատարյալ մաքրությունից փայլող տանը մեզ նախª բախիլներ հագցրին, որից հետո միայն ուղեկցեցին մառան, որտեղ և տեղի ունեցավ մեր զրույցը ընտանիքի, Ամանորյա տոների ու այլնի մասին:
Բազմազավակ մայրիկի հետ զրույցն ու ամանորյա բացառիկ լուսանկարները' «Բարև, ԵՍ եմ…»-ի տոնական այս համարում: