Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Գաբրիել Սարգսյանը հաղթանակով մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում։
Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սպիտակներով պարտության է մատնել բելգիացի Ժոզե Շառլին։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-ից 8-ը՝ 11 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 9-ին՝ 13 խաղափուլով: