Միգուցե՝ նման ենք սանրվածքներով․ Իբրահիմովիչը՝ Հոլանդի մասին
«Միլանի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է համեմատությունները «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
«Միգուցե՝ նման ենք սանրվածքներով: Ես չեմ սիրում ֆուտբոլիստներին համեմատել միմյանց հետ, քանի որ յուրաքանչյուրն սկսում է իր ճանապարհը և գրում է իր պատմությունը:
Ես ունեի իմ դարաշրջանը, ես խաղում էի իմ ձևով։ Հիմա նա ունի իր դարաշրջանը, խաղում է յուրովի։ Այսպիսով, «նոր Զլատան» չի կարող լինել։
Ես իմ գործն արեցի, բայց իմ ժամանակն արդեն սպառվել է։ Էրլինգ Հոլանդը հիանալի ֆուտբոլիստ է, ով ֆանտաստիկ աշխատանք է կատարում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը: