Սուպերլիգայի նախագիծը մի քանի մոլորեցված մարդկանց մտքերում է․ ՊՍԺ-ի նախագահ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է Եվրոպական Սուպերլիգայի վերաբերյալ հարցին։
- Դեռ կարծում եք, որ Սուպերլիգան իրականություն չի՞ դառնա։
- Ոչ, այն գոյություն չունի։ Իրականում այն երբեք էլ չի եղել, բացի մի քանի մոլորեցվածների մտքերից։ Իսկ հիմա, երբ ունենք ՈւԵՖԱ-ի երեք տղամարդկային մրցաշարերի նոր ձևաչափ և ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության թարմացված տարբերակը, Սուպերլիգայի հնարավորությունն էլ ավելի բացառվում է։ Ոչ ոք չի աջակցի այս նախագծին՝ ոչ երկրպագուները, ոչ ֆուտբոլիստները, ոչ լրատվամիջոցները, ոչ կառավարությունները, ոչ էլ ակումբները։ Հայտնի է, որ այն աջակցում են միայն երկու ակումբ, — Armsport-ի փոխանցմամբ՝ Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ներկայումս Եվրոպական Սուպերլիգայի՝ ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին չպատկանող մրցաշարի նախագծից դուրս չեն եկել միայն Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»։