Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Հրշեջներին հաջողվել մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ: