Հոգնել եմ լռելուց․ Միլանի գլխավոր մարզիչը սկանդալային հայտարարություն է արել
«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան քննադատել է մրցավարությունն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում:
«Ես միշտ լռում եմ մրցավարության վերաբերյալ, մինչդեռ ուրիշները խոսում են։ Բայց այսօր ես հոգնել եմ լռելուց։ Առաջին գոլը խփվեց ակնհայտ կանոնների խախտմամբ, և այստեղ կասկած չկա։ Մրցավարությունն այս խաղում ուղղված էր «Միլանի» դեմ։
Այս ամենը մեկ օրվա բան չէ։ Հասկանում եմ, որ մրցավարությունը հեշտ գործ չէ, բայց ես հոգնել եմ տեսնելուց, թե ինչպես են նույն որոշումները կայացվում նույն ակումբների նկատմամբ։ Այլ ակումբների դեպքում նրանք կասկածներ չունեն, բայց «Միլանի» նկատմամբ միշտ այսպես են վարվում: «Միլանի» նկատմամբ հարգանք չկա։
Չեմ վախենում ճշմարտությունն ասելուց։ Միշտ հարգանքով եմ վերաբերվել մրցավարների աշխատանքին, բայց ամեն շաբաթ նույնն է։ Մենք սկսեցինք պարտվել այն գոլի պատճառով, որը պետք է չեղարկվեր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում Football Italia-ն։