ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից
Սիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն», տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Իրավիճակը անվտանգության ոլորտում անկայուն է և անկանխատեսելի, ամբողջ երկրում ակտիվ բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների միջև։ Դեպարտամենտը խոհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Սիրիայից, քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»,- նշված է սոցցանցերում հրապարակված նախազգուշացման մեջ։