Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը դեմ է նախագահի իմփիչմենթի օրինագծին
Հարավային Կորեայի իշխող կուսակցության՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին որոշել են դեմ արտահայտվել նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի նախագծին, հայտնում է Reuters-ը՝ հղում անել կորեական լրատվամիջոցներին:
Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունները դեկտեմբերի 6-ին արտակարգ հանդիպումներ էին անցկացրել։ Նրանք մտադիր էին դեկտեմբերի 7-ին քվեարկություն անցկացնել Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար։ Դրա համար հարկավոր էր, որ 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը քվեարկի այդ նախաձեռնության օգտին։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները, սակայն, դեմ են քվեարկել իմփիչմենթի նախագծին։