Մի քիչ էլ մարզվենք՝ ավելի լավ աշխատանքային վիճակում գտնվելու համար․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․ «Մի քիչ աշխատեցի, մի քիչ էլ մարզվեցի, որ մի քիչ էլ աշխատեմ»։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետը տեսանյութ էր հրապարակել աշխատասենյակից՝ հայտնելով, որ կարդում է քաղաքացիներից ստացված նամակները։
«Մի քիչ աշխատեցինք, մի քիչ էլ մարզվենք՝ ավելի լավ աշխատանքային վիճակում գտնվելու համար։ Եկա հետ՝ 26 կմ քշելուց հետո»,- գրել է նա։