Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։
Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։
Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկել են հիմնական կամրջի նորոգման հարցը։
Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն են եղել, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։
Շինարարական օբյեկտներում նախարարը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։
Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն է եդել։ Կիրանցում Խուդաթյանն այցելել է նորակառույց դպրոց, որտեղ բնականոն հունով իրականացվում է դասապրոցես։
Նախարարը մարզպետի հետ շրջել են գյուղում, հետևել պետական տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։