Մարզիչը հավաքույթի ժամանակ կոտրել է խաղացողի ձեռքը. ինչ է պատահել
Ֆուտբոլում թիմային հավաքույտները մրցաշրջանի միջնմասում, կամ ավարտին սովորական երևույթ է և՛ Չեմպիոնների լիգայում հանդես եկող, և՛ սիրողական թիմերի համար: Բայց մի տոնակատարություն շատ անսովոր ավարտ է ունեցել։ Այս մասին հայտնում է լեհական Weszlo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Լեհաստանի երրորդ լիգայի «Սանդեցիայի» ներկայացուցիչները նշել են մրցաշրջանի աշնանային հատվածի հաջող ավարտը, որտեղ թիմը դուրս է եկել գավաթի 1/8 եզրափակիչ։ Խնջույքի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Լուկաշ Միերզեևսկին որոշել է բազկամարտում իր ուժերը փորձել թիմի ավագ Կամիլ Սլաբիի հետ։
Ֆուտբոլիստն ու մարզիչը ծեծկռտուք են սարքել, իսկ առաջինն անհաջող մեկնել է ձեռքը, որի հետևանքով կոտրել է այն։ Արդյունքը եղավ երկու տեղից ձեռքի կոտրվածք։
Նշենք, որ թիմը մեկ մրցաշրջան է անցկացրել Լեհաստանի բարձրագույն լիգայում՝ 2017/18 թվականներին։ Նախորդ երկու մրցաշրջաններում «Սանդեցիան» երկու անընդմեջ անկում գրանցեց՝ նախ առաջին, իսկ հետո երկրորդ լիգայից, փոխանցում է Armspirt-ը։