Իրանն ու Իրաքը համատեղ պաշտպանական նախագծեր են քննարկում
Իրանն ու Իրաքը դիտարկում են համատեղ պաշտպանական նախագծեր՝ «Իսլամական դիմադրության» ուժերի կամ կանոնավոր բանակների մասնակցությամբ, գրել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Իրանն ու Իրաքը դիտարկում են «Իսլամական դիմադրության» ուժերի և նույնիսկ կանոնավոր բանակների մասնակցությամբ համատեղ պաշտպանական նախագծեր ստեղծելու հնարավորությունը»,- նշված է հրապարակման մեջ։
Նշենք, որ այսօր Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ բանակցել են Իրաքի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները։ Հիշեցնենք ՝ահաբեկիչները Սիրիայում գրավել են Հալեպ և Համա քաղաքները։