Աննա Հակոբյանը դեսպան Պիրունչիկին ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նրա օգնական Սիրանուշ Հակոբյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպման ընթացքում ես և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նրանց ծանոթացրինք հիմնադրամի գործունեությանը, իրականացվող և ապագա ծրագրերին, քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիները»,- նշված է գրառման մեջ։