ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող բոլոր հայերին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրանց փոխանցվել են անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։