Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի և Լիբանանի սահմանային երկու անցակետի
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հետ Սիրիայի երկու սահմանային անցակետի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն։
Պաշտոնյան նշել է, որ հարվածները հասցվել են անցակետերի սիրիական կողմին՝ ինչպես Լիբանանի հյուսիսում գտնվող «Արիդա» անցակետում, այնպես էլ արևելքում գտնվող «Ջուսիե» անցակետում։
Երկու անցակետերն էլ կարևոր նշանակություն ունեն Սիրիայի Հոմս նահանգ մուտքի համար, որտեղ գրոհայինները փորձում են առաջ շարժվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատաղի մարտերից հետո Սիրիայի Համա քաղաքն անցել է գրոհայինների վերահսկողության տակ։
Իր հերթին Իսրայելի բանակը հայտնել է, որ որ Սիրիա-Լիբանան սահմանին հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի «զենքի մաքսանենգության ուղիներին և ահաբեկչական ենթակառուցվածքին»։