Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:
Նիստի արդյունքներով հրապարակվել է գրավոր հայտարարություն, որում նաև հույս է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման վերաբերյալ:
«Ընդգծվել են այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով։ Կայուն խաղաղության հաստատումը կհամապատասխանի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին»,- ասված է հայտարարության մեջ: