Ուժգին երկրաշարժ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sky News-ը։
Երկրաշարժից հետո նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին։
«Վտանգն առկա է Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ափերին գտնվող տարածքներում»,-այդ մասին հայտնել է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։
Երկրաշարժի հետևանքների մասին տվյալները դեռ պարզվում են։