Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:
Այս մասին տեղեկացնում են խմբակցությունից:
Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը: