Ադրբեջանը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը
Ադրբեջանը մերժել է Էնթոնի Բլինքենի առաջարկը՝ ԵԱՀԿ հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակցությունները նախաձեռնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, նա ձգտում էր այս հանդիպմանը միջնորդ դառնալ։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը։
Դիվանագիտական աղբյուրը բացատրել է, որ մերժման պատճառը Բայդենի վարչակազմի անարդար և կողմնակալ քաղաքականությունն է Ադրբեջանի նկատմամբ, ինչը Բաքվի համար անընդունելի է դարձնում ԱՄՆ մասնակցությունը խաղաղության օրակարգին։