Սոնա Շահգելդյանի քարերով զարդարված խոզուկը, ապագա պլաններն ու 2014 թ. բարեմաղթանքները
2013 թվականն իր տեղը զիջեց 2014 թվականին: Ոմանց համար 2013-ը հաջողակ, ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Ամանորի հետ կապված իր հիշողություններով ու դրական լիցքերով Operativ.am-ի հետ կիսվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:
-Ու՞մ հետ եք նշելու Ամանորը:
Այդ օրը երգել եմ մի քանի վայրերում և նշել իմ հարազատների և իմ համար շատ կարևոր մարդու հետ:
-Ի՞նչ հիշողություններ ունեք Ամանորի հետ կապված և ամենահետաքրքիր նվերը, որ ստացել եք Ձեր կյանքում:
Միշտ վառ հիշողություններ եմ ունեցել, քանի որ շատ եմ սիրում այս տոնը և մինչ այժմ էլ հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, քանի որ ինչքան էլ մեծանում ես, սակայն շարունակում ես հավատալ, այդպիսի հրաշքների: Հիշում եմ, որ փոքր ժամանակ բարձիս տակ նվերներ էին հայտնվում` հենց Ամանորի առավոտյան: Ինչպես նշեցի Ամանորը շատ եմ սիրում, սակայն տխրում եմ, որ բոլորս մեկ տարով մեծանում ենք: Իսկ ինչ վերաբերում է նվերներին, ապա շատ եմ ստանում և սիրում եմ ինքնս էլ նվերներ անել: Օրինակ` այս տարի դրամարկղ եմ ստացել խոզուկի տեսքով, որը ամբողջությամբ պատված է քարերով, իսկզբանե կարծել էին, որ այն հուշանվեր է, իսկ վերջում պարզվել էր, որ այն դրամարկղ է:
-Ի՞նչ պլաններ ունեք կապված 2014 թվականի հետ:
Այս տարի շատ տեսահոլովակներ եմ ներկայացրել և շատ աշխատել:2014 թ կլինեն, նոր երգեր և տեսահոլովակներ, երբ օրերն էլ համեմատած ավելի տաք կլինեն»:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Ամենակարևորը մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և բարեկեցիք կյանք, որովհետև մեր ժողովուրդը իսկապես դրան արժանի է:
Operativ.am-ի անձնակազմը շնորհավորում է Սոնա Շահգելդյանին և իր ընտանիքին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով անսահման երջանկություն 2014 թվականին:
Զրուցեց՝ Մարիա Կոշեցյանը