Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով
Այս պահին ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին նա ասել է «Իզվեստիյա» պարբերականին։
«Դեռևս բանակցությունների համար հիմքեր չկան», - ասել է Պեսկովը հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «շատ երկրներ հայտարարում են իրենց տարածքը տրամադրելու պատրաստակամության մասին» ռուս-ուկրաինական բանակցությունների համար, այդ թվում՝ Կատարը։
«Իսկապես, էմիրությունը շատ ակտիվ է միջնորդական ջանքերի առումով տարբեր հարցերի շուրջ, և դա արդյունավետ է անում։ Բացի այդ, մեր երկկողմ հարաբերությունները հիանալի են զարգանում, և մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին, ներառյալ Կատարին», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքի երկրները մտադիր են քննարկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացվում է դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում։ Միաժամանակ Ռյուտեն հավելել է, որ պետք է քննարկվի այն հարցը, թե ինչպես Կիևը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել ուժի դիրքերից։