Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։
Արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: