Երևան, 04.Դեկտեմբեր.2024, 00:00 |
Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությո... Աղազարյանը կուսակցական, ներքաղաքական, ինչպես ... Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նա... Հովիկ Աղազարյանի համար, ցավոք, կարևոր չէ՝ մեն... Ինչո՞ւ էի նախկինում ավելի զուսպ. Գվարդիոլա Հալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մ... Ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքեր... Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ ... ՔՊ-ն այս պահին փակ նիստ է անում․ հայտնի է՝ ին... «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կար... ԱԺ-ն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծ... Արձանագրվել է 5 պատահար․ վիրավորվել՝ 8 մարդ «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով ... Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմք... Մոդրիչը կհեռանա՞ Ռեալից. նոր մանրամասներ Հեռացվել եմ ՔՊ-ի շարքերից, իսկ իմ մասին գնահա... Պարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխ... Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարն... Երևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկա... ԱԺ նիստ․ Ուղիղ Փորձարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համար ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թ... Վերաբերմունք է փոխվել. hաշված ՔՊ-ականներ են հ... Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանությ... Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից... 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»․ «Հրապար... Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դա... Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան. «Հր... Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալո... 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարա... Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վեր... Հաշիմոտոյի հիվանդություն. վահանաձև գեղձի վրա ... Յակուտիայում քաղաքացիները նկարահանել են աստեր... Մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած հրդեհի դեպ... Ես չեմ կարող հիշել այնպիսի խաղացողի, որը վնաս... Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 7... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուժեղացն... Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնն... Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասն... Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» Յամալը նոր ընկերուհի ունի․ նա TikTok-ի աստղ է Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիր... Կողմերը քննարկել են բնապահպանական երկու խոշոր... Հարավային Կորեայում չեղարկվել է ռազմական դրու... Ալեքսանդր Ավետիսյանն ազատվել է վարչապետի խորհ... Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրի... Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայ... Լարված իրավիճակ՝ Վրաստանում (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշան... Էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մ... Մասիսում վագոն-տնակ է այրվում Քաղաքապետարանի ենթակայության կառույցների վարո... Աննա Հակոբյանի հովանու ներքո տեղի է ունեցել «... Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան... Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում ար... Աշխատանքից ազատված վարորդների հարցը վաղը կվեր... Նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես.... Տավուշում «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հ... Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվ... Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է 74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ... Մեկ օրում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զ... Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալից... Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքս... Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և ... Նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են երեխան... Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ... Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպա... Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտ... Արդարադատության նախարարն ընդունել է Բելգիայի ... «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկե... Վազգեն Մանուկյանից ի՞նչ կա, անհանգստանում եմ,... Վարորդները դարձել են կենդանի վահան Ավինյանի ս... Ֆիքսենք՝ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանս... Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել ... ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանում ավտոբուսի վարորդ... Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիա... Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կաթողիկոսն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ ... Բացահայտվել են թմրանյութ պահելու և օգտագործել... Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ... Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհ... Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր... Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ Դատապարտում եմ ապօրինաբար քաղաքային իշխանությ... Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրի... Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմ... Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են ... Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի... Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար է վթարվել. ... Հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հի... Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասի... Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայ...

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74․000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

Այս թեմայով

Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությո... Աղազարյանը կուսակցական, ներքաղաքական, ինչպես ... Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նա... Հովիկ Աղազարյանի համար, ցավոք, կարևոր չէ՝ մեն... Ինչո՞ւ էի նախկինում ավելի զուսպ. Գվարդիոլա Հալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մ... Ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքեր... Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ ... ՔՊ-ն այս պահին փակ նիստ է անում․ հայտնի է՝ ին... «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կար... ԱԺ-ն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծ... Արձանագրվել է 5 պատահար․ վիրավորվել՝ 8 մարդ «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով ... Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմք... Մոդրիչը կհեռանա՞ Ռեալից. նոր մանրամասներ Հեռացվել եմ ՔՊ-ի շարքերից, իսկ իմ մասին գնահա... Պարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխ... Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարն... Երևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկա... ԱԺ նիստ․ Ուղիղ Փորձարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համար ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թ... Վերաբերմունք է փոխվել. hաշված ՔՊ-ականներ են հ... Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանությ... Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից... 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»․ «Հրապար... Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դա... Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան. «Հր... Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալո... 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարա... Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վեր... Հաշիմոտոյի հիվանդություն. վահանաձև գեղձի վրա ... Յակուտիայում քաղաքացիները նկարահանել են աստեր... Մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած հրդեհի դեպ... Ես չեմ կարող հիշել այնպիսի խաղացողի, որը վնաս... Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 7... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուժեղացն... Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնն... Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ կմասն... Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» Յամալը նոր ընկերուհի ունի․ նա TikTok-ի աստղ է Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիր... Կողմերը քննարկել են բնապահպանական երկու խոշոր... Հարավային Կորեայում չեղարկվել է ռազմական դրու... Ալեքսանդր Ավետիսյանն ազատվել է վարչապետի խորհ... Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրի... Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայ... Լարված իրավիճակ՝ Վրաստանում (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշան... Էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մ... Մասիսում վագոն-տնակ է այրվում Քաղաքապետարանի ենթակայության կառույցների վարո... Աննա Հակոբյանի հովանու ներքո տեղի է ունեցել «... Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան... Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում ար... Աշխատանքից ազատված վարորդների հարցը վաղը կվեր... Նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես.... Տավուշում «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հ... Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվ... Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է 74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ... Մեկ օրում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զ... Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալից... Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքս... Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և ... Նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են երեխան... Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ... Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպա... Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտ... Արդարադատության նախարարն ընդունել է Բելգիայի ... «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկե... Վազգեն Մանուկյանից ի՞նչ կա, անհանգստանում եմ,... Վարորդները դարձել են կենդանի վահան Ավինյանի ս... Ֆիքսենք՝ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանս... Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել ... ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանում ավտոբուսի վարորդ... Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիա... Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կաթողիկոսն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ ... Բացահայտվել են թմրանյութ պահելու և օգտագործել... Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ... Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհ... Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր... Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ Դատապարտում եմ ապօրինաբար քաղաքային իշխանությ... Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրի... Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմ... Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են ... Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի... Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար է վթարվել. ... Հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հի... Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասի... Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan