Վարորդները դարձել են կենդանի վահան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում․ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վարորդների գործադուլին՝ գրելով․
«Որո՞նք են վարորդների խնդիրը և ինչո՞ւ են նրանք ճիշտ․
- վարորդներն օրական աշխատում են շուջ 15 ժամ,
- իբր «բարձր» աշխատավարձ եք ստանում ու կողքից փող աշխատում ձևակերպմամբ վարորդների վրա է թողնվել աշխատանքի հետ կապված բոլոր լրացուցիչ պարտականությունները՝ ավտոբուսներն ամեն օր երեկոյան լվալուց (որն առանձին հաստիք ունեցողի գործ է) մինչև զուգարանի հարցը լուծելու խնդիր,
- վարորդները դարձել են կենդանի վահան Տիգրան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև։
«Հայաստան» խմբակցության մեր գործընկերները առավոտվանից գործադուլ իրականացնող վարորդների հետ են։
Այս պահին միայն պետք է շեշտել, որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրական իրավունք ունի գործադուլ իրականացնելու։ Գործադուլը հարուցող պատճառները վերացնելը և ճգնաժամը կարգավորելը պատկան մարմինների պարտականությունն է։ Ցանկացած եվրոպական քաղաքում այսպիսի գործադուլները սովորական երևույթներ են, ավելին՝ շատ այլ մասնագիտություններ ունեցողներ էլ հաճախ՝ որպես սոլիդարության դրսևորում միանում են ոլորտային գործադուլ իրականացնողներին»։