Առաջին անգամ ես Ամանորի գիշերն անցկացրի Երևանում`իմ հայրենիքում. «Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Աննա Խանչալյանն` իր Ամանորի մասին
2013-ը երգչուհի Աննա Խանչալյանի համար հաջող ավարտ ունեցավ: Երիտասարդ երգչուհին դարձավ «Հայաստանի ձայն» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողը: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Աննան պատմեց իր առաջին Ամանորի մասին, որն անցկացրել է հայրենիքում և իր ամանորյա մաղթանքը հղեց մեր ընթերցողներին:
«Այս Աանորն ինձ համար անմոռանալի կլինի, քանի որ, առաջին անգամ ես Ամանորի գիշերն անցկացրի Երևանում`իմ հայրենիքում»,-նշեց Աննան:
Երգչուհին Ամանորի գիշերն անցկացրել է իր ընկերների հետ` բարձր տրամադրությամբ և ոգեշնչմամբ: Աննային են միացել նաև նրա երկու ընկերուհիները, ովքեր հատուկ ժամանել են Վրաստանից` Ամանորը Երևանում տոնելու համար:
Երգչուհին չի սիրում շատ զարդարվել, այդ պատճառով էլ Նոր Տարին դիմավորել է պարզ, բայց գեղեցիկ զգեստով:
2014-ից երիտասարդ երգչուհու սպասելիքները շատ-շատ են, հատկապես, «Հայաստանի ձայն» նախագծում հաղթելուց հետո.« Հույս ունեմ` նորանոր ճանապարհներ կբացվեն իմ առաջ»,-նշեց նա:
Աննա Խանչալյանը շնորհավորում է բոլորի Ամանորն ու մաղթում բոլոր երազանքների իրականացում.«Թող բոլորն ամեն օր մեկ քայլով ավելի մոտենան իրենց նպատակներին և ամենակարևորը, սիրենք այն, ինչով զբաղվում ենէ: Շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին»:
Ամանորյա բարեմաղթանքներով` Գայանե Շահինյան