Արտագաղթի հիմնական պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարեց՝ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։
Ըստ նրա, արտագաղթի հիմնական պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ. «Այո, 12-րդ պատճառը կարող է լինել նաև սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ»։
Ըստ նրա, դրա պատճառ է նաև արդարության պակասը։
«Եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին»։