Աղբյուր․ Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին որոշում է կայացրել, թե որտեղ է շարունակելու կարիերան։
TyC Sports-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը որոշել է երկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ ևս մեկ տարով՝ առաջիկա ԱԱ-ի ավարտը։
Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ, սակայն նա երջանիկ է Մայամիում և ցանկանում է մի փոքր ավելի երկար մնալ այս ակումբում։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ իր կարիերայի ավարտին Մեսսին կվերադառնա իր հայրենի ակումբ՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս», փոխանցում է Armsport-ը։