Կայացավ Անգլիայի գավաթի երրորդ փուլի վիճակահանությունը
Կայացավ Անգլիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի երրորդ փուլի վիճակահանությունը։ Այս փուլում մրցաշարին են միանում Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի 44 թիմեր՝ համալրելով երկրորդ շրջանի 20 հաղթողների շարքը։ Երրորդ տուրում ընդհանուր առմամբ կխաղան 64 թիմեր, որոնք կազմել են 32 զույգ։
Անգլիայի գավաթի գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» որպես մրցակից ստացել է Լոնդոնի «Արսենալին», որը կհյուրընկալի այս հանդիպումը։ Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների մյուս զույգերն են՝ «Մանչեսթեր Սիթի»-«Սալֆորդ», «Լիվերպուլ»-«Աքրինգթոն», «Չելսի»-«Մորեքեմբ», «Թամֆորդ»-«Տոտենհեմ», «Աստոն Վիլա»-«Վեսթ Հեմ»:
Այս փուլում հանդիպումները կկայանան 2025 թվականի հունվարի 11-12-ը, իսկ երրորդ տուրը բաղկացած կլինի մեկ խաղից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից Անգլիայի գավաթի խաղարկությունում վերախաղարկումները չեղյալ են հայտարարվել առաջին շրջանից, փոխանցում է Armsport-ը։