Լիտվան արգելել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և ՆԳ նախարարի մուտքը
Լիտվան արգելել է խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի ՆԳՆ 10 պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարի մուտքը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Նա X-ի միկրոբլոգում հայտնել է, որ Իվանիշվիլիի, Վրաստանի ՆԳ նախարարի և գերատեսչության 9 այլ պաշտոնյաների մուտքը Լիտվա արգելված է՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքով։
Վրաստանում ընդդիմության բողոքի հերթական շարքը սկսվել է նոյեմբերի 28-ին, այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։