Հացադուլ հայտարարած անձանցից մեկը Պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տևական ժամանակ գտնվում են հացադուլի մեջ։
ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ ստանալով հացադուլի ընթացքում նրանց առողջական վիճակի, ինչպես նաև հացադուլի պատճառների վերաբերյալ՝ բարձրացված խնդիրները քննարկել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ։
Քննարկման արդյունքում հացադուլ հայտարարած անձինք կրկին անցել են բժշկական հետազոտություն և ստացել մասնագիտական խորհրդատվություն, որի արդյունքում նրանցից մեկը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։