Դատախազությունն արձագանքում է Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
Քիչ առաջ ArmLur.am-ը հարց ուղղեց Գլխավոր դատախազություն և հետաքրքրվեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
ArmLur.am-ին ի պատասխան Գլխավոր դատախազությունից ասացին, որ նման բան չկա։
Ասել է թե, գլխավոր դատախազը առաջիկայում չի պատրաստվում գալ ԱԺ՝ Աղազարյանի «հետևից»։
Նշենք, որ քիչ առաջ Հովիկ Աղազարյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել։
«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել երկու հանգամանք»,- նշել է պատգամավորը։
Աղազարյանը կարծում է, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։