Հովիկ Աղազարյանը չի դնելու մանդատը, նա մերժում է Փաշինյանի խնդրանքը
Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Իմ կյանքի ծանրագույն որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը․ առաջին՝ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով հարուցված է քրեական վարույթ։
Երկրորդ՝ քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Եթե ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում երբ այդ վարույթների արդյունքում պարզվի, որ մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Իսկ եթե այդ վարույթներից մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,- նշել է նա: