Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վրաստանում ցուցարարները հրավառություններ են շպրտում ոստիկանության վրա։ Ոստիկաններն, ի տարբերություն իրենց նիկոլական կոլեգաների, ցուցարարների բազմության մեջ նռակներ չեն նետում։ Հատուկ միջոցներից ամենածանրը, որ մինչ այսօր օգտագործել են, ջրցան մեքենաներն են։
Բայց ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է։
Իսկ հունիսի 12-ին Երևանում ժողովրդի ու լրագրողների վրա նռնակներ նետող ոստիկանների հետ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լուսանկարվում էր ու պարգևագրեր շնորհում»։