Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը
Դատախազությունն ուսումնասիրել է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների գույքը:
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի, նրա հետ փոխկապակցված Աննա և Վահան Բաղդասարյանների՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։
Թե ինչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել՝ դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։