Անահիտ Մանասյանն ու Ռաուլ Վալլենբերգը ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները:
Զրուցակիցներն ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները և անդրադարձել առաջիկա համատեղ ծրագրերին:
Իր հերթին Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։