Ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները թունավորվել են շմոլ գազից․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, «սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքում ապրող ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները։
Oragir.News-ի տեղեկություններով՝ թունավորումը եղել է շմոլ գազից։
«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ ծնողները երեկ, իսկ անչափահաս երեխաները այսօր արդեն դուրս են գրվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։