Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 12:00-ից մինչև 16:00։
«Գրիպի և գրիպի հետևանքով առաջացած բարդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:
Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել նաև առողջության առաջնային պահպանման օղակ»,-նշված է հաղորդագրության մեջ: