Օլաֆ Շոլցն անսպասելի ժամանել է Կիև
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի անսպասելի ժամանել է Կիև՝ 2,5 տարվա մեջ առաջին անգամ։ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուն պես նա ասել է, որ իր երկիրը «կմնա Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»։
Կանցլերի խոսքով՝ Գերմանիան պատրաստվում է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել 650 միլիոն եվրոյի զենք։ Կիևում Շոլցը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Գերմանիայի կառավարության ղեկավարը գնացքով է ժամանել Կիև, նրա այցի մասին նախապես չի հայտարարվել «անվտանգության նկատառումներով»։