«Եթե անտեր ենք, ուրեմն պիտի փտե՞նք». Արմավիր ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել
ArmLur.am-ին Արմավիրի ՔԿՀ-ից ահազանգել են կալանավորներն ու դատապարտյալները՝ նշելով, որ հացադուլ են հայտարարել։
Նրանց պահանջը մեկն է․ քանի որ ունեն լուրջ առողջական խնդիրներ, ինչու իրենց դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխում։
«Եթե անտեր ենք, պիտի փտենք։ Արդեն 25 օր է, ինչ հացադուլի մեջ եմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կալանավորներից մեկը։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։