Ովքե՞ր են հաղթում Ռումինիայում խորհրդարանական ընտրություններում
Ռումինիայում իշխող ձախ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունն, ըստ դեկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների, ստացել է քվեների մեծամասնությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ քվեաթերթիկների 99,45%-ի հաշվարկի արդյունքների՝ սոցիալ դեմոկրատները ստացել են ձայների 22,6%-ը, աջ «Ռումինացիներին միավորելու դաշինք»-ը՝ 18,2%-ը, կենտրոնամետ ընդդիմադիր «Փրկել Ռումինիան» միությունը՝ 12,1%-ը, իսկ գործող կոալիցիայի անդամ լիբերալները՝ 14,4%-ը: Խորհրդարան կանցնի ևս երեք կուսակցություն, որոնք հաղթահարել են նվազագույն 5%-ի շեմը։
Reuters-ը նշում է, որ եթե վերջնական արդյունքները հաստատեն նախնական տվյալները, ապա իշխող կոալիցիան՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, բավական մանդատներ կստանա խորհրդարանում՝ կառավարություն կազմելու համար։
Նոյեմբերի 24-ին Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն առաջ է անցել գործող վարչապետ Մարչել Չոլակուից։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 8-ին։ Ռումինիայում նախագահը հիմնականում խորհրդանշական դեր ունի, բայց զգալի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության հարցում և վերահսկում է երկրի պաշտպանական ծախսերը։