ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը եւս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնի նախնական ընտրություններ, որի ժամանակ կընտրեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ընտրված ԺՊ-ն էլ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ կլինի թեկնածուն։