Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Ղազինյանի․ հայտնի է՝ ինչ են պահանջում
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքը։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկացել է, որ դատախազությունը նոյեմբերի 29-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Ղազինյանի, Կարինե Շահբազյանի և Դավիթ Գագիկի Ղազինյանի։ Թե ինչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել՝ դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։