Հայաստանի ազգային տաղավարը ներկայացվել է ՄԱԿ-ի Կանանց միության բարեգործական տոնավաճառին
Նոյեմբերի 29-30-ը Վիեննայում անցկացվել է ՄԱԿ-ի Կանանց միության կողմից կազմակերպվող բարեգործական ամենամյա տոնավաճառը, որին ներկայացված էր Հայաստանի ազգային տաղավարը։ Այս մասին հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:
Հայկական տաղավարում ներկայացված էին ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական արտադրանքի տեսականի։
Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում ազգային պարերով հանդես է եկել Վիեննայի «Երազանք» երիտասարդական պարային համույթը։