Գվարդիոլան նոր հակառեկորդ է սահմանել
Կիրակի՝ դեկտեմբերի 1-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Արդյունքում «Սիթիի» առանց հաղթանակի հանդիպումների շաքաը հասավ յոթի: Այդ խաղերի ընթացքում «քաղաքայինները» մեկ անգամ ոչ-ոքի խաղացին և վեց պարտություն կրեցին։
Ինչպես նշում է Squawka-ն, սա Գվարդիոլայի համար հակառեկորդ է։ Նշվում է, որ մարզչական կարիերայի ընթացքում Պեպը երբեք չէր ունեցել այսքան երկար շարք առանց հաղթանակի։
«Մանչեսթեր Սիթին» կփորձի ընդհատել ԱՊԼ-ում իր պարտությունների շարքը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին: Այդ օրը մանչեսթերցիները ընդունելու են «Նոթինգհեմ Ֆորեստին», որի գերազանցում են մեկ միավորով, փոխանցում է Armsport-ը։