Հայկական բանակի մասին ֆիլմը՝ Լեհաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնում (Տեսանյութ)
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող "Zoom Zblizenia" միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին:
Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ:
«Կինը» ֆիլմը ներկայացվում է Ձեր ուշադրությանը: