Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն
Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։